Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության 10-ական, սպանության սպառնալիքի 5, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, բնակարանային գողության եւ յուրացման կամ վատնման 2-ական, ավտոմեքենա փոխացնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, թմրանյութի իրացման, ծեծի եւ ավտոմեքենայի նույնականացման համարը կեղծելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 եւ բնակարանային գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: