Հայակական շուկայում շատ ռուսական դեղագործական ընկերություններ կան, որոնք հայ բնակչությանը բարձր տեխնոլոգիական բժշկական արտադրանք են առաջարկում։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի առաջին փոխնախարար Սերգեյ Ցիբը հոկտեմբերի 17-ին՝ Expo Russia —Armenia 2018 միջազգային արդյունաբերական ցուցադրության բացման ժամանակ։

Նա նկատեց, որ ՌԴ–ում վերջին 5-7 տարիներին ներդրվել են նոր տեխնոլոգիական հնարավորություններ բարդ դեղորայքի արտադրման համար։

«Մենք պատրաստ ենք դրանով կիսվել մեր հայ գործընկերների հետ»,–նշեց ռուս պաշտոնյան։

Նա նկատեց, որ շատ կարեւոր է ընդլայնել երկրների համագործակցությունը ոչ միայն ընկերությունների գործընկերության մակարդակով, այլ նաեւ տեխնոլոգիաների փոխանցման հարցում։

«Կան բազում ոլորտներ, որոնցում մենք այսօր համագործակցության հնարավորություն ենք տեսնում, ընդլայնում ենք փոքր ու միջին բիզնեսի ներթափանցումը», —շեշտեց Ցիբը։

Ցուցահանդեսի առնչությամբ նա ընդգծեց, որ այն հավաքել է մեծ քանակությամբ ընկերություններ տարբեր բարձր տեխնոլոգիական ոլորտներից, որոնք իրենց արտադրանքն են առաջարկում տեղի շուկային ու գործընկերությունը՝ հայկական ընկերություններին։

«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում  հոկտեմբերի 17-19-ը կանցկացվեն «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը եւ Եվրասիական 6-րդ բիզնես-ֆորումը:

Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի ԱԳՆ–ի եւ «Մինպրոմտորգ»–ի. ՀՀ–ում ՌԴ դեսպանատան ու Առեւտրային ներկայացուցչության, ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների աջակցությամբ։ Ցուցահանդեսի հովանավորը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է։