Մոսկվայի քաղաքային դատարանը ՔԿՀ-ից՝ իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից ավագի ազատ արձակումն օրինական է ճանաչել՝ տեղեկացնում է Gazeta-ն։ 

Դատարանն անփոփոխ է թողել Բասմանյան դատարանի վճիռը։

Դատավորը ավագ քրոջ հանդեպ որոշ գործողությունների արգելքը մեղմացնելու որոշում էր ընդունել․ աղջիկն արդեն քննիչի թույլտվությամբ կարող է հաղորդակցվել քրեական գործի հետ առնչություն ունեցող անձանց հետ։

Հոկտեմբերի 17-ին Մոսկվայի քաղաքային դատարանը քննել է 57-ամյա սպանվածի քրոջ բողոքը։ Վերջինս պահանջել է չեղյալ համարել իր զարմուհիների խափանման միջոցը մեղմացնելու Բասմանյան դատարանի որոշումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Խաչատրյան քույրերից միջնեկի ազատ արձակումը։