Սյունիքի մարզում ընտանիքի 4 անդամի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով, հոկտեմբերի 16-ին ժամը 18։00-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 347-րդ կիլոմետրում վարելով «Սկանիա» մակնիշի 86 A 989-10 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենան` բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող «Վազ2107» մակնիշի 35 OQ 302 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդ Ծովակ Խաչատրյանը և 3 ուղեւորներն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդը, ով ԻԻՀ քաղաքացի է, ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ վթարի հետեւանքով մահացել են վարորդ Ծովակ Խաչատրյանը, վերջինիս կինն ու 3–ամյա երեխան, ինչպես նաեւ ընտանիքի մորաքույրը։