Էմեն քաղաքի մոտակայքում հետեւակային գումարտակի զորավարժությունների ժամանակ հրամանատարի հրամանով զինակիցները քարերով եւ շագանակներով հարվածներ են հասցրել իրենց ընկերոջը։ Այս գործն իր հսկողության տակ է վերցրել ռազմական ոստիկանությունը՝ տեղեկացնում է RG-ն։

Դեպքը լայն արձագանք է գտել այն բանից հետո, երբ RSI հեռուստաալիքն այդ մասին գաղտնի նկարահանած տեսանյութը հեռարձակել է իր եթերում։

Ռազմական արդարադատության ներկայացուցիչն ասել է, որ քննչական գործողություններ են իրականացվում՝ հնարավոր հանցանքը բացահայտելու համար։ Քարկոծված տղայի հարազատները դիմել են ոստիկանություն՝ մեղավորներին պատժելու խնդրանքով։

«Ֆիզիկական պատիժը բացարձակ տաբու է շվեյցարական բանակում»,-ասել է բանակի հրամանատարը։