Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արմավիրում մասնակցում է Արմավիրի քաղաքապետի թեկնածու, «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին:

Այս քաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ՝ Դավիթ Խուդաթյանը, Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը եւ Սեւակ Մինասյանը։

Արմավիրի գյուղերը ներառյալ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 57 թեկնածու։