Ֆիզիկայի բոլոր օրենքներով այս լամպը չպետք է աշխատեր՝ չափզանց ցածր լարում է։ Սակայն այն աշխատում է եւ լույս է տալիս շնորհիվ էլեկտրոնների արագացման եւ էներգիայի կուտակման։

«Հատուկ ակուստիկ դաշտերի օգնությամբ մենք վերահսկում ենք պլազման եւ դրա շնորհիվ էլեկտրոնները արագանում են»,–հայտարարել է լամպի հեղինակ Ալեքսան Աբրահամյանը՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտից։

Լամպը կարմիր լույս է տալիս եւ, գիտնականի խոսքով, կարող է օգտագործվել, օրինակ, ջերմոցներում, շատ բույսերին ամբողջական աճի համար անհրաժեշտ է այսպիսի լույս։ Լամպը օգտագործում է ընդամենը մի քանի վատտ, բայց լույս է տալիս այնպես, ինչպես ավելի հզոր լամպերը։

Հայ գիտնականների այս եւ այլ շատ հայտնագործություններին կարելի է ծանոթանալ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին։

Մյուս հետաքրքիր մշակումը, որը ներկայացվել է ցուցահանդեսին, ռենտգենային ճառագայթները ֆիքսող սարքավորումն է։ Քանի որ այս ճառագայթները ներթափանցում է նյութերի մեծամասնության միջոցով, ֆիքսել եւ ուղղել անհրաժեշտ ուղղությամբ շատ բարդ է, սակայն Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հայ գիտնականները գտել են դրա միջոցը։  

Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը ցուցահանդեսին ներկայացրել են սեյսմիկ անվտանգության համակարգ, ստացիոնար սարքավորում ջրի մակարդակը չափելու համար եւ այլ մշակումներ, որոնք կիրառվում են ինչպես ՀՀ–ում, այնպես էլ այլ երկրներում։ Ինստիտուիտի տնօրեն Ջոն Կարապետյանը պատմեց, որ ինստիտուտի մշակումները օգատգործվում են ջրանցքների անվտանգ շահագործման, սողանքները կանխելու, օպերատիվ կերպով  շենքերի սեյսմիկ խոցելիությունը կանխելու եւ այլ նպատակներով։

Ռադիոֆիզիկայի եւ էներգետիկայի ինստիտուտը ներկայացրել է ռադիոլոկացիոն կայան, որը մշակվել է շարժվող մարդկանց եւ մեխանիկական միջոցների հայտնաբերման համար։ Ինստիտուտի աշխատակիցներից Տիգրան Զաքարյանը պատմել է, որ «Սամսունգ» ընկերության դուստր ընկերություններից մեկի պատվերով մշակել են հետաքրքիր համակարգ, որը վերահսկում է տեխնոլոգիական գործընթացները միկրոսխեմաների արտադրությունում՝ նվազեցնելով անորակ ապրանքների թիվը եւ հետեւաբար իջեցնելով արտադրվող միկրոսխեմաների ինքնարժեքը։  

Գյուղացիների ու շարքային քաղաքացիների համար եւս կա հետաքրքրության առարկա ներկայացնող արտադրանքներ՝
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ցուցափեղկում կարելի է գտնել բոլորիս հայտնի ծիրանի կորիզից մինչեւ սեւ քնջութ։ Մեկ այլ հետաքրքրիր արտադրանք է ՀՀ–ում արտադրվող էկոլոգիապես անվտանգ կենսաբականական պարարտանյութ բույսերի համար։

Ցուցահանդեսի նպատակն է աշխարհին ցույց տալ ԳԱԱ ձեռքբերումները 75 տարվա ընթացքում։