Կերչի քոլեջում սպանությունները կատարել է ուսումնական հաստատության ուանողներից մեկը՝ Վլադիսլավ Ռոսլյակովը։ Ենթադրվում է, որ հենց նա է սպանել 19 մարդու, վիրավորել 50-ին եւ ինքնասպանություն գործել։

18-ամյա Ռոսլյակովը 4-րդ կուրսի ուսանող էր։ Նա քոլեջ էր ընդունվել 2015թ․։

Նրա ծանոթներից մեկն, ով ուզեցել է անհայտ մնալ, ասել է, թե Ռոսլյակովն ատում էր մանկավարժներին եւ ասում էր, որ մի օր նրանցից վրեժ կլուծի։

Mash տելեգրամ-ալիքը հայտնում է, որ պատանին «շատ ինքնամփոփ էր, համարյա ոչ մեկի հետ չէր շփվում եւ վաղուց ջնջվել էր սոցցանցերից։ Հետաքրքրվում էր սերիական հանցագործներով։ Ռոսլյակովի ծնողներն ամուսնալուծված էին, եւ նա մոր հետ էր ապրում, ով Կերչի ուռուցքաբանության դիսպանսերում սանիտար է։

РЕН ТВ-ի տվյալներով՝ Ռոսլյակովն այդ քայլին կարող էր գնալ անպատասխան սիրո պատճառով։ Նա հինգ ամիս հանդիպել է մի աղջկա հետ, ով հետո տղայից հեռացել է։ Ասում են, որ մինչ կրակելը նա այդ աղջկան է փնտրել, սակայն չի գտել։

Lenta-ն նշում է, որ պատանին համակուրսեցիների հետ հարաբերություններում եւ ուսման մեջ խնդիրներ չի ունեցել։