Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Ախվազում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպչի ոչնչացման մասին։ Tasnim-ը տեղեկացնում է, որ նա Իրաքում է եղել։

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Աբու Դոխան, ով կազմակերպել էր սեպտեմբերի 22-ին Ախվազում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով 25 մարդ էր զոհվել, «Իսլամական պետության» էմիրներից էր։ Հատուկ գործողությունների ժամանակ եւս 4 ահաբեկիչներ են ոչնչացվել։