Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ստամբուլում իրենց գլխավոր հյուպատոսի նկատմամբ հետաքննություն են սկսել։ Reuters-ը, վկայակոչելով Sabq-ին, հայտնում է, որ Մոհամմեդ Ալ Օթաիբին պաշտոնից հեռացվել է։

Նշենք, որ թուրքական իշխանությունները սկսել են Ստամբուլում գլխավոր հյուպատոսի առանձնատան խուզարկությունը։ Հյուպատոսն ինքը նախօրեին մեկնել էր Էր Ռիադ։

Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։