Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության հարաբերությունները Brexit-ից հետո պետք է սերտ եւ վստահելի մնան։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Ընդ որում՝ Բեռլինը հույսը չի կորցնում, որ Բրիտանիան ԵՄ-ից նորմալ պյմաններով դուրս կգա՝ ելույթ ունենալով Բունդեսթագում՝ ասել է Մերկելը՝ տեղեկացնում է DW-ն։

Ներկա պահին երկու կողմն էլ զիջումների է գնացել, եւ պայմանագրի 90 տոկոսն էլ արդեն համաձայնեցված է։ Հիմնական չլուծված հարցն, ըստ Մերկելի, մնում է ԵՄ անդամ Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հարցը։

Բացի այդ, կանցլերի կարծիքով, պետք է դնել Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ նոր հարաբերությունների հիմքը։

Ներկա պահին Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունները փակուղում են։