Կան ուժեր, որոնք ճիշտ կանեն՝ չմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Մյուս կողմից՝ պատգամավորը կարծում է, որ կան ուժեր, որոնք բռնել են դարձի ճամփան՝ նկատի ունենալով ԲՀԿ–ին։

«Կան խորհրդարանական ուժեր, որոնք բռնել են դարձի ճամփան։ ԲՀԿ–ի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ, այո, այնուամենայնիվ նրանք կլինեն ժողովրդի կողքին»,–նշեց նա։

Անդրադառնալով ՀՀԿ–ի լավ ընդդիմություն դառնալու հնարավորությանը, պատգամավորն ասաց. «Կարծում եմ՝ 5 տարի հետո ՀՀԿ–ն արտակարգ ընդդիմություն կարող է լինել, եթե մաքրվի որոշ անդամներից և իր մեջ ներառի նոր կադրերի»։