ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային բանակցություններում ոչ մեծ դադար է դիտարկվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը՝ տեղեկացնում է CNBC-ը։ 

Նախարարն ասել է, թե քիչ հավանական է համարում, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առաջիկա G20-ի հանդիպման ժամանակ կարող է համաձայնություն կնքվել։

«Ցանկացած բանակցություններում տեղի են ունենում թռիչքներ եւ անկումներ, լինում են դադարներ, սակայն լինում են նաեւ ակտիվ փուլեր։ Կարելի է ասել, որ հիմա մենք դադարի մեջ ենք»,- նշել է նա։