Mazda ընկերությունը հրապարակել է առաջին տեսանյութը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել երրորդ սերնդի Mazda3 հեչբեկի մասին։ Նորույթի շնորհանդեսը կկայանա 2018թ․ նոյեմբերին, հավանաբար՝ Լոս Անջելեսում՝ տեղեկացնում է Autonews-ը։

Ավտոմեքենայի դիզայնն իրենից ներկայացնում է ֆիրմային KODO ոճի զարգացումը։ Տեսանյութից կարելի է եզրակացնել, որ Mazda3-ը հիշեցնում է 2017թ․ Տոկիոյի ավտոսրահում ներկայացված Kai-ին։