Գրող, մարքեթինգի մասնագետ Անի Ալեքսանդրն արդեն մի քանի տարի ապրում եւ աշխատում է Լոնդոնում: Անիի ստեղծագործություններն «Ամազոն»-ում վաճառվել են ավելի քան 40 հազար օրինակով, իսկ նրա հեղինակած փոդքասթը, որի նպատակը նաեւ սկսնակ ստեղծագործողներին իրենց աշխատանքները հանրությանը ներկայացնելու ու տարածելու հարցում օգնելն է, լսել է շուրջ կես միլիոն մարդ: Այս ամենին զուգահեռ Անին աշխատում է նաեւ իր երկրորդ մասնագիտությամբ ու ընդամենը մեկ տարում կարողացել է հաջողության հասցնել ստարտափը, որտեղ աշխատում է: Թե ինչպես է այս ամենը նրա մոտ ստացվել, Անին պատմել է «Հաջողության ճանապարհը » խորագրում: