Պերուի նախագահ Մարտին Վիսկարան չորեքշաբթի ընդունել է երկրի ՆԳ նախարար Մաուրո Մեդինայի հրաժարականը երկրից Գերագույն դատարանի նախկին դատավոր Սեսարա Ինոստրոսայի փախուստից հետո, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձության լրջությունը՝ ես որոշեցի ընդունել ներքին գործերի նախարարի հրաժարականը: Մենք կանգ չենք առնի կոռուպցիայի դեմ մեր ճակատային պայքարում»,- նշել է Վիսկարան իր թվիթերյան միկրոբլոգում:

Ինոստրոսան խորհրդարանի կողմից պաշտոնանկ էր արվել հոկտեմբերի սկզբին՝ բարձրագույն դատական ատյանի ներսում հանցավոր կոռուպցիոն համաձայնության կազմակերպման կասկածանքով: Նա հիմա գտնվում է Իսպանիայում, եւ Պերուի իշխանությունները նրա արտահանձնման հույս ունեն: