Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տարածքում նախօրեին հայտնաբերված նորածինները, նախնական հետազոտության արդյունքներով, որեւէ առողջական խնդիր չունեն։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Շիրակի մարզպետարանից։

«Երեխաներն իրենց տարիքին համապատասխան հաստատությունում են։ Առաջնային հետազոտության արդյունքներով առողջական խնդիրներ չունեն։ Այսօր ավելի մանրամասն կհետազոտենք փոքրիկներին։ Ենթադրում ենք, որ նորածիններն ավելի քան 10 օրական են»,– հայտնեցին մարզպետարանից։

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ մեզ փոխանցեցին, որ նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ Գյումրիի մանկատան պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ 2 նորածին տղաների էր հայտնաբերել։ Նախնական տվյալով, երեխաները զույգ են։