Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում մեր հյուրերին առանձնապես տպավորել էր հայկական գինին, կոնյակը, ինչն ինձ համար լավ նորություն էր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ. «Մասնավորապես, ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը եւ Ֆրանսիայի առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու եւ կոնյակի, իրենց բառապաշարով «բրենդիի» որակի կապակցությամբ:

Ոչ միայն նրանք, ընդհանուր առմամբ, մեր գինիներն ու կոնյակները լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել գինու եւ կոնյակի արտադրության որոշակի միջազգային ստանդարտի»,-հայտարարեց Փաշինյանը: