ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում  անդրադարձել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին։

Պատասխանելով հարցին՝ այդ հայտարարություններում տողատակ տեսնում է արդյոք, Մնացականյանն արձագանքեց. «Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում եւ շարունակելու ենք անել այն, ինչ անելու ենք մեր դիրքորոշումների շրջանակներում»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ անակնկա՞լ էր նման հայտարարությունը, որին Մնացականյանն արձագանքեց. «Անակնկալների մասին չեմ ուզում խոսել։ Անակնկալներ ամեն օր լինում են»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ EVN Report ամսագրի հետ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր. «Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար են դարձնում»:

Ռիչարդ Միլս. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ