Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 21-ի, հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՌԻԱ Նովոստի»–ին արտակարգ իրավիճակների ծառայությունում պատմել են, որ 16-ամյա աղջիկը մահացել է Սիմֆերոպոլ ճանապարհին՝ բժշկական ուղղաթիռի սրահում։

Նախօրեին 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը կրակահերթ է բացել եւ ռումբ պայթեցրել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում։ Զոհերի թվում են 16 ուսանողներ եւ հաստատության 5 աշխատակիցներ, ավելի քան 50 մարդ էլ տուժել է, նրանց տեղափոխել են երկրի առաջատար բժշկական հաստություններ։

1 ամիս առաջ Ռոսլյակովը բժշկական հանձնաժողովի ստուգում էր անցել, այդ թվում՝ հոգեբանի մոտեւ զենքի պահպանման թույլտվություն էր ստացել։ Հարձակումից 4 տարի առաջ նա 150 փամփուշտ էր գնել։