Հայ հասարակությունը գնում է ոչ թե խորհրդարան, այլ պետության ղեկավարի ընտրելու, ինչպես նախկինում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Նրա խոսքով՝ հանրապետությունում հանրությունը պատրաստ չէ  խորհրդարանական համակարգին եւ չի հասկանում դրա էությունը։ Դա մտածելակերպի յուրահատկություն է։

Ըստ էության, Քոչարյանի կարծիքով, Հայաստանում կրկին կձեւավորվի կիսանախագահական կառավարման համակարգ, պարզապես իշխանությունը կենտրոնացած կլինի վարչապետի ձեռքում։ «Իշխանությունը՝ ի դեմս խորհրդարանի, կապրի մի իրականությունում, իսկ հայ հասարակությունը՝ մեկ այլ»,–նշել է քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ժողովուրդը ավանդաբար որպես իշխանություն կընկալի առանձին վերցված մարդուն՝ առաջնորդին, ոչ թե ինչ–որ քաղաքական ինստիտուտին կամ համակարգին։