Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 17-ին, ժամը 16.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 69-ամյա Ռուզաննա Խ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի մեղադրանքով: