Թբիլիսի քաղաքային դատարանը քննության ընթացքում վրացի միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին աշխատակցի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, հայտնում է  «Sputnik Գրուզիան»։

«Հաշվի առնելով այն վտանգը, որ մեղադրյալ Գ.Մ.–ն կարող է թաքնվել, ճնշում գործադրել ականատեսների վրա եւ ոչնչացնել գործի համար կարեւոր տեղեկությունները՝ դատարանը նրա նկատմամբ կիրառել է ազատազրկում»,–ասված է դատարնի հաղորդագրությունում։

Գործարարի դեմ մահապատժի պատրաստման գործով դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՍԱԴ նախկին աշխատակիցների՝ Գեորգի Մերեբաշվիլիի, Ռեւազ Շիուկաշվիլիի եւ Լեւանա Կարդավայի դեմ։

Դատախազությանը հանցագործությունը բացահայտել հաջողվել է 2007 թվականի փետրվարի 4-ին ու 5-ին թվագրվող երկու աուդիոձայնագրությունների շնորհիվ, որոնք իրավապահները հայտնաբերել են 2016 թվականի դեկտեմբերին մեկ այլ հնչեղ քրգործով մեղադրյալի ձերբակալության ժամանակ։ Ձայնագրություններից մեկում Մերեբաշվիլին մյուս մեղադրյալների հետ քննարկում է Պատարկացիշվիլիի եւ նրա մտերիմների հեռախոսների գաղտնալսման հարցը։

Իր մեղքը չի ընդունում նաեւ Շիուկաշվիլին, որը 4 տարվա ազատազրկման է դատապարտված եւ իր պատիժն է կրում քաղաքական գործիչների մասնակցությամբ ինտիմ բնույթի գաղտնի տեսանյութեր պատրաստելու համար։ Բացի այդ, նա անցնում է 2011 թվականի մայիսի 26-ին բողոքի ցույցը դաժանորեն ցրելու գործով։