Արատահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին որոշումը չափազանց շտապողական էր։ Այսպիսի տեսակետ է հայտնել «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում։

Միաժամանակ, նա չի բացառել, որ այսպիսի շտապողականությունը կարող է կապված լինել երկրում հաստատված հետհեղափոխական էյֆորիայից օգտվելու ցանկության հետ, եւ փորձ է իշխանություն հաստատել որեւէ մրցակցության բացակայության ճանապարհով։

«Այսպիսով, քաղաքական գործընթացներին մասնակցելու տեսանկյունից դռները փակվել են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջ։ Սրա հետ մեկտեղ ՀՀԿ–ն իր համար հրաշալի քննություն անցավ»,–նշել է Իսագուլյանը՝ հավելելով, որ ՀՀԿ–ն, գտնվելով կոշտ ճնշման տակ, ոչ միայն չփլուզվեց, այլ նաեւ մաքրվեց՝ ցույց տալով բոլորին, որ քաղաքական կայուն կառույց է։

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա ընտրություններին հաղթանակ է տանելու ոչ թե «Քաղաքացիական պայմանագիրը», այլ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչ վերաբերում է կուսակցությանը, միայն ժամանակը ցույց կտա, թե ինչի կվերածվի այն։