«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հոկտեմբերի 18–ին, գնահատական չտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կուսակցություն ստեղծելու որոշմանը։ 

«Ամեն մարդ ինքն իր տերն է, հիմնական որոշողը ժողովուրդն է, ես նորից եմ ասում՝ ես գործ չեմ ունեցել եւ չունեմ։ Ես գործ ունեմ «Բարգավաճի» հետ, կարող եք հատ–հատ ցուցակներն էլ նայել։ Իմ ուզածն է, որ ժողովրդի համար լավ բան անեմ, մարդն այդքան անաղուհաց չի կարող լինել, լրագրողներին նկատի ունեմ»,– ասաց նա։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր բավականին ագրեսիվ էր լրագրողների նկատմամբ, անընդհատ վիրավորում էր նրանց։