Երկրի բնակչությունը մինչեւ 2050 թիվը կաճի 2,2 միլիարդով։ Այս մասին ասվում է Ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամի «Աշխարհի ազգաբնակչությունը 2018թ․» զեկույցում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայում աշխարհի 43 երկրներից, յուրաքանչյուր կնոջը առնվազն 3 երեխայի ծնելիություն հաշվարկով, 38-ը գտնվում են Աֆրիկայում»,- ասվում է զեկույցում։ Սրա հետ կապված՝ Աշխարհի բնակչության մեջ Աֆրիկայի մասնաբաժինը 17 տոկոսից աճում է՝ հասնելով 26 տոկոսի։ Ընդ որում շատ զարգացող երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Բանգլադեշում, Մյանմայում, որտեղ եկամտի մակարդակը համաշխարհային չափանիշներով բարձր չէ, ծնելիությունը բոլորովին վերջերս նվազել է»,- ասվում է հետազոտության մեջ։

Զեկույցի հեղինակները նաեւ նշել են, որ չնայած ծնելիության անկման համաշխարհային միտումներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց՝ որոշ զարգացած երկրներ կարող են բարելավել իրավիճակը։ Դրա համար նրանք պետք է խրախուսեն այն ընտանիքներին, որոնք ուզում են ավելի շատ երեխաներ ունենալ, բայց չեն կարող՝ տնտեսական պատճառներով։

Ծնելիության հետ կապված իրավիճակը կախված է վերարտադրողական իրավունքների արդեն գոյություն ունեցող սահմանափակումներից։ Վերարտադրողական իրավունքը իրենց սեռական եւ վերարտադրողական առողջության վերաբերյալ մարդկանց գիտակցական ընտրության հնարավորությունների ապահովումն է։ Դա ենթադրում է այդ թվում սեռական գիտելիքների տրամադրում, ընտանիքի պլանավորման միջոցների (ինչպիսին են հակաբեղմնավորիչները, որոնց օգտագործումը դեռեւս շատ երկրներում արգելված կամ սահմանափակ է) հասանելիություն։

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին քառորդ դարում վերարտադրողական իրավունքների հետ կապված իրավիճակն աշխարհում նշանակալիորեն լավացել է, սակայն ամեն տարի 300 հազար կին է մահանում ծննդաբերության ժամանակ, քանի որ նրանց երկրներում վերարտադրողական իրավունքները չեն ապահովվում։