ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 11 օրերին պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների շուրջ 300 հարցերի։ Սա ավելին է, քան ցանկացած այլ երկիրի ղեկավարի գործունեությաՆ պատմության մեջ, հայտնել է ABC հեռուստաալիքը՝ ներկայացնելով սեփական վերլուծության եւ փաստերի ստուգման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։  

Հոկտեմբերի 6-ից Թրամփը, ABC–ի փոխանցմամբ, տվել է առնվազն 13 հարցազրույց։ Նշված ժամանակահատվածում նա համաձայնել է կազմակերպել 6 չնախատեսված մամուլի ասուլիս Սպիտակ տան դիմացի մարգագետնում եւ մասնակցել է 18 տարատեսակ միջացառումների իր նստավայրում։