Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանելով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեց միայն «Ծառուկյան» խմբակցության հետ, իսկ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի բանավոր խոսքին հավատաց, որ իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրելու:

«Մենք բոլորս ուզեցել ենք բան փոխվի: 2015 թվականին Ծառուկյանին ինչ ասես առաջարկում էին, բայց Ծառուկյանը մնաց իր սկզբունքին ու ասեց՝ ոչ, ես դեմ եմ Սահմանադրությունը փոխելուն: Ժողովուրդն էլ ամբողջ ազգով դուրս էր գալու: Ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Սերժ Սարգսյանը կարար հրաժարական տար: Իսկ 2015-ին ես մտածել եմ՝ արյուն չթափվի:

Իսկ այսօր բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ասեց՝ ես իմ տեղը զիջում եմ»,-հայտարարեց Ծառուկյանը:

Նա պնդեց, որ ինքն աջակցել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը: