Ինչպիսի դերակատարությամբ՝ դժվար է ասել, բայց ես միշտ տեսել եմ Ռոբերտ Քոչարյանին ԲՀԿ–ի թիկունքում։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա շաբաթներ առաջ հայտարարել էր, որ ԲՀԿ–ն համագործակցում է Ռոբերտ Քոչարյանի հետ։

Այս փուլում, երբ ԲՀԿ–ն աջակցում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, Աղազարյանը կարծիքը չի փոխել. «ԲՀԿ–ն ընդամենը տվյալ պահին համաձայն է, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. այստեղ եւ իմ ասածի մեջ հակասություններ չկան»,–պարզաբանեց «Ելքի» պատգամավորը։