Հայերը տաղանդավոր եւ հատուկ ժողովուրդ են, եւ այս պնդումը լուրջ հիմքեր ունի։ Այս մասին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 18-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 75 ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանի ԳԱԱ-ն դրա վառ ապացույցն է։

«Քսաներորդ դարում Խորհրդային Միությունում հիանալի հասկանում եւ գնահատում էին հայկական մտքի ուժը։ Այդ իսկ պատճառով Հայաստանում պատերազմական տարիներին հիմնեցին Գիտությունների ազգային ակադեմիան»,- նշել է նախագահը։

Ընդ որում, Սարգսյանը նշել է Հայաստանի գիտության եւ կրթության ապագա զարգացման ու ամրապնդման մի քանի թեզիսներ, ինչպես նաեւ՝ ԳԱԱ-ի դերն այդ գործընթացում։

Հայաստանի նախագահի կարծիքով՝ հանրապետությունում ինտելեկտուալների միջեւ կապերի հետագա զարգացումը պետք է ազգային հիմնական գերակայություններից մեկը լինի։