Հոկտեմբերի 19–ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կապան, իսկ երեկոյան կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Կապանի քաղաքապետ առաջադրված Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։ Այս մասին Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Վարչապետի պաշտոնակատարը նաև խոստացել է ցերեկը շրջել քաղաքում, զրուցել կապանցիների հետ, պատասխանել նրանց հարցերին։

Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 21–ին։