Apple–ը հրավեր է ուղարկել հոկտեմբերի 30–ին անցկացվելիք արտադրանքների շնորհանդեսին, գրում է «Վեդոմոստի»–ն՝ վկայակոչելով CNBC–ին։ Շնորհանդեսը կանցկացվի Նյու Յորքում՝ Բրուքլինի երաժշտական ակադեմիայում։ Միջոցառման կարգախոսն է՝ «Ավելին ստեղծվածների մեջ» («There is more in the making»)։

Սպասվում է, որ ընկերությունը կներկայացնի նոր iPad Pro–ներ եւ Mac լափթոփներ։

Apple–ի վերջին շնորհանդեսը (Քալիֆորնիայում) անցկացվել է սեպտեմբերի 12-ին, որի ժամանակ 3 նոր iPhone–ներ է ներկայացրել՝ XS–ն, XS Max–ն, XR–ն (բյուջետային տարբերակը)։