Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, կառավարության կողմից երկրի խորհրդարան ներկայացված՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ինչպես նաեւ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։