Ցանկացած առողջ, կամ առողջանալու ցանկաթյուն ունեցող հասարակություն պետք է փորձի իմաստավորել ու վերաիմաստավորել իր հեռու եւ ոչ այնքան հեռու անցյալը. առանց իմաստավորման առաջընթաց չի կարող լինել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այդ գործընթացը պետք շարունակական եւ չընդհատվող պրոցես լինի, իսկ եթե ոչ, կունենանք այն, ինչ մինչ այդ ունեցել ենք:

«Հեղափոխությունը» կարող է իրոք դառնալ հեղափոխություն, եթե մենք այն փորձենք իմաստավորել ու անել հետեւություններ` վերածելով գործողությունների: Դա հնարավոր է անել ազատ մթնոլորտում ու առանց կուռքերի: Ասված է` կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք:

Ցանկացած հեղինակություն ու ցանկացած նախապաշարում պետք է քննադատության ենթարկվի, որքան էլ դա որոշ մարդկանց մոտ հոգեբանական ճնշվածություն չառաջացնի»: