ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ սաուդցի լրագրող Հաշքաջիի սպանությանը Սաուդյան Արաբիան բարձր մակարդակով է մասնակցել: NYT-ի հետ հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ լրագրողն, ամենայն հավանականությամբ, մահացած է, եւ համոզմունք է հայտնել, որ դրա մեջ սաուդյան իշխանությունների  դերակատարման մասին հետախուզության հաղորդագրություններն իրականությանը համապատասխանում են:

Նա դրա մեջ չի մեղադրել գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանին, սակայն ընդունել է, որ այն պնդումները, թե արքայազնը հրամայել է լրագրողին սպանել, հարցականի տակ են դնում ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միությունը՝ դառնալով իր նախագահության ամենալուրջ արտաքին քաղաքական ճգնաժամերից մեկը:

Թրամփը դաշնակիցների հետ զրույցներում սկսել է արքայազն Մոհամմեդից հեռավորություն պահպանել՝ ասելով, թե ինքը նրան գրեթե չի ճանաչում, եւ նվազեցնել հարաբերությունների նշանակությունը, որոնք արքայազնի հետ հաստատել էր իր փեսա Ջարեդ Քուշները: