Մեծ Բրիտանիայի քաղաքացին եւ Կանադայի քաղաքացուհին, ովքեր 23 տարեկան են, պատմական հուշարձանը պղծելու մեղադրանքով կալանավորվել են Թայլանդի «հյուսիսային մայրաքաղաք» Չիանգմայում՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Տղամարդն ու կինը մեղադրվում են, որ գրաֆիտի են արել 700-ամյա քաղաքի տեսարժան վայրում պատմական հուշարձանի՝ քաղաքի դարպասների եւ հինավուրց պատի վրա։

Մեղադրող կողմը վանդալիզմն ապացուցող տեսանյութ ունի, որը արվել է քաղաքի դարպասների մոտ տեղադրված տեսախցիներից մեկի կողմից։ Թայլանդական օրենսդրությամբ երիտասարդներին 10 տարվա ազատազրկում կամ մեծ տուգանքներ են սպառնում։

Պատի եւ դարպասների վրա նկարելու պահին զբոսաշրջիկները, հնարավոր է , ալկոհոլային խնժմիչքի ազդեցության տակ են եղել։