Uber ընկերությունը որոշել է կրկին ընդլայնել բեզնեսի ուղղությունները եւ ստեղծել է Uber Works ծառայությունը, որը աշխատակիցների համար ժամանակավոր աշխատանք կգտնի՝ տեղեկացնում է Financual Times-ը։

Այժմ նոր ծառայությունը պատրաստվում է գործարկման, եւ Uber-ը փնտրում է նոր աշխատակիցներ, որոնք կզբաղվեն դրանով։ Uber Works-ի գործարկումը նախատեսվում է սկսել Չիկագոյից, որտեղ ընկերությունը աշխատակիցների որոնման հայտարարություններ է տարածել։ FT-ի տվյալներով՝ ընկերության գլխավոր գրասենյակից հեռու գործարկման պատճառը, հավանաբար, ծրագիրն առայժմ գաղտնի պահելն է։

Լրատվամիջոցը հայտնում է, որ նոր ծառայությունը մի հարթակի վրա պետք է մեկտեղի պոտենցիալ գործատուներին եւ ժամանակավոր աշխատուժը՝ մարդկանց, ովքեր պատրաստ են առաջարկել, օրինակ, մատուցողի եւ թիկնապահի ծառայություններ։ Այս կերպ Uber-ը մտադիր է ընկերության կողմից փորձարկված «օգտագործում ըստ պահանջի» մոդելը տեղափոխել նոր ծառայության ոլորտ։ Uber ընկերության վարորդների մասնակցությունն այս նոր ծրագրին, դիտարկվում է նրանց, որպես ընկերության գործընկեր, շահագրգռելու եւս մի եղանակ։