Սաուդյան Արաբիայի իշխանությունները քննարկում են լրագրող Ջամալ Հաշաքջիի սպանության մեջ Սաուդյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյա եւ գահաժառանգ Մոհամեդ բին Սալմանի խորհրդական գեներալ Ահմեդ Ասիրիին մեղադրելու հնարավորությունը, գրում է The New York Times–ը՝ վկայակոչելով Սաուդյան իշխանությունների պլաններից տեղյակ երեք աղբյուրի։

Էր Ռիադը նախատեսում է հայտարարել, որ Ասիրին Մոհամեդ բին Սալմանը բանավոր հանձնարարական է տվել առեւանգել Հաշաքջիին Թուրքիայից եւ նրան Սաուդյան Արաբիա տանել հարցաքննության համար։ Սակայն գեներալը կամ սխալ է հասկացել գահաժառանգի հրահանգը, կամ չարաշահել է իր լիազորությունները եւ սպանել է լրագրողին, փոխանցում է Meduza–ն։

Այս տարբերակը կօգնի բին Սալմանի վրայից լրագրողի սպանության գործում ներգրավվածության կասկածները հանել, նշում է The New York Times–ը։ Ասիրին հետախուզությունում սկսել է աշխատել միայն անցած տարի, պարբերականի տվյալներով՝ Սաուդյան իշխանությունները կհայտարարեն, որ գործողությունների ժամանակ Հաշաքջին ցանկացել է իրեն դրսեւորել։