ԱՄՆ ՌԾՈՒ ուղղաթիռը բախվել է «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի թռիչքային տախտակամածին, փոխանցում է AP-ն: Պատահարի հետեւանքով մի քանի նավաստիներ են տուժել:

Հաղորդվում է, որ MH-60 Seahawk ուղղաթիռը վթարի է ենթարկվել օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

Տուժած բոլոր նավաստիների վիճակը կայուն է, նրանց վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն: Տուժածների ճշգրիտ թիվը չի նշվում:

Չնայած պատահարին, ավիակիրը շարունակում է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ապահովման իր առաքելության կատարումը: