Չինաստանի առեւտրային կենտրոնում կինը ընկել է շնաձկներով լողավազանը, հայտնում է «Սինհուան»։

Միջադեպն արձանագրել են առեւտրային կենտրոնի տեսախցիկները։

Խանութի աշխատակիցներից մեկը վազել է ապակյա կամուրջով, որի տակ դեղին շնաձկներն էին, սակայն սայթաքել է եւ ընկել լողավազանի մեջ։ Բարեբախտաբար, միջադեպն առանց զոհերի է անցել։ Կնոջն օգնության են շտապել թիկնապահները, որոնք նետվել են լողավազան եւ դուրս հանել նրան այնտեղից։