Էլեկտրոմեքենաների արտադրող Tesla ընկերությունը ներկայացրել է Model 3–ի երեք տարբերակ, որոնց արժեքը սկսվում է 33 հազար դոլարից՝ հաշվի առնելով նախապես պատվիրելու զեղչերը եւ բենզինի պոտենցիալ տնտեսումը։ Ամրագրել դրանք կարելի է արդեն այսօր, սակայն առաքմանը ստիպված կլինենք մի քանի ամիս սպասել, հայտնում է ՌԲԿ–ն։

Նոր առաջարկը մի շարք տարբերություններ ունի Tesla–ի ստանդարտ մոդելներից։ Ամենաէժան տարբերակը, որի գինը սկսվում է 33 հազար դոլարից, զինված է մարտկոցով 418 կիլոմետր էներգիայի պաշարով։

Մյուս երկու ավելի թանկ մոդելները 500 կիլոմետր մարտկոցով կարժենան 42.2 եւ 52.2 հազարական դոլար։ Այս Tesla–ներում ավտոպիլոտ կա, որը արժեքին ավելացնում է լրացուցիչ 5 հազար դոլար, նշում է The Verge–ն։