ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ անչափահասի կողմից տրված հաղորդման` 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղամասերից մեկում տեղի ունեցած կռվից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները նրան ծեծի ենթարկելով եւ հայհոյանքներ տալով` բերման են ենթարկել ոստիկանության նշված բաժին, որտեղ շարունակել են վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել:

Կատարվում է նախաքննություն: