ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ: Աղազարյանն ընտրվեց քննիչ հանձնաժողովի հերթական նիստում:

Քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մեքումյանը նշեց. «Նախագահի տեղակալը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ, հետեւաբար առաջարկում եմ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի թեկնածությունը»:

Քվեարկությամբ Աղազարյանը միաձայն ընտրվեց Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Հիշեցնենք, որ ԱԺ Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր «Ծառուկյան» խմբակցության առաջարկով, խմբակցության պատգամավորների ստորագրությամբ: ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծվել է՝ ուսումնասիրելու «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները, որպեսզի հասկանան գազի եւ դրանից բխող էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության հարցը: