Ես ասել եմ, այսօր էլ գլուխս բարձր ասում եմ, ես աշխատելու եմ նոր Հայաստանում եւ մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը, մնացածն արդեն կյանքը ցույց կտա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին Սյունիքի մարզպետարանում հայտարարեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վստահության համար։

«Ասեմ որ նորմալ, ճիշտ մտածող ժողովրդի հետ գործ ունենք, հաշված օրերի ընթացքում հնարավորինս շփվել եմ եւ, կարծում եմ, նաեւ իրենց օգնությամբ մենք նկատելի ու լուրջ արդյունքներ կարձանագրենք»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կապանում է։

Վարչապետի պաշտոնակատարը երեկոյան կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Կապանի քաղաքապետ առաջադրված Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։