Հոկտեմբերի 16-ից 19-ը 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների ընդգրկմամբ:

Զորավարժության ընթացքում, համաձայն պլանի, ներմուծականներով զարգացվել է իրադրությունը, զորամասերի հրամանատարները գործել են ըստ առաջադրված խնդիրների: Ծավալվել են հրամանատարական եւ թիկունքի կառավարման կետեր, ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:

Նմանատիպ զորավարժությունները նպատակ ունեն զարգացնելու դաշտային պայմաններում երկարատեւ մարտ վարելու անձնակազմի վարժվածությունը, կատարելագործելու հրամանատարների ունակությունները՝ ինքնուրույն որոշում կայացնելու եւ մարտական խնդրի հաջող կատարումն ապահովելու համար: