ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հուբեյի առաջին փոխնահանգապետ Հուան Չուպինին:

Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է  պետություն-մասնավոր հատված ձեւաչափով իրականացվող ենթակառուցվածքային այն ծրագրերը, որտեղ ներդրումներ անելու հնարավորություն կա:

Անդրադարձ է եղել հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, ներկայացվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Հուբեյ նահանգի միջեւ համագործակցության հնարավորությունները այն ոլորտներում, որտեղ զարգացման ներուժ կա: Երկկողմ հույս են հայտնել, որ գործակցությունը բարեհաջող ընթացք կստանա: