Հայկական գորգի ազգային կենտրոնի տնօրեն, Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանին առաջարկվել է զբաղեցնել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, նա համաձայնել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Մնացականյանը։
«Ինչպես ամբողջ մայրաքաղաքում, այնպես էլ Կենտրոնում խնդիրները բազմազան են, որ հիմա ուղղակի չեմ կարող ասել: Մենք այդ մասին կզրուցենք»,-հավելեց նա:
Վիկտոր Մնացականյանն ասաց, որ պաշտոնական որոշումը դեռ չկա, սակայն քաղաքապետն իրեն առաջարկել է, ինքն էլ համաձայնել է:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն համյանքը 2011 թվականից ղեկավարում է ՀՀԿ անդամ Արա Սադոյանը: