Կամո Արեյանն այլեւս Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գեւորգյանը:

Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն՝ Կամո Արեյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում, Տարոն Գեւորգյանն ասաց, որ այլ տեղեկություններ կզետեղեն Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: