Առնվազն 30 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ամիրտսար քաղաքի արվարձաններում։

Գնացքը մխրճվել է հոգեւոր տոնին մասնակցող մարդկանց բազմության մեջ։ Այդ մասին տեղեկացրել է Firstpost-ը։

Մինչդեռ նորությունների հնդկական Times Now կայքը հայտնել է, որ վթարի զոհերի թիվը կարող է 50 լինել եւ չի բացառվում, որ 100-ի հասնի։

Ըստ կայքի՝ վթարի պահին երկաթգծի վրա 500-700 մարդ է եղել։ Նրանք հետեւել են իրենց էպոսի կերպարներից մեկի՝ Ռավաննայի խրտվիլակի այրման արարողությանը։