Եվրոպայի եւ Ասիայի 51 երկրներ հանդես են եկել առեւտրի եւ անվտանգության ոլորտում ընդհանուր կանոնների հիման վրա ստեղծված միջազգային կարգի աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերով եւ անվտանգության հարցերով ԵԽ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

«Մենք պայմանավորվել ենք միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցում համագործակցության ամրապնդման մասին, որը հիմնված կլինի միջազգային ընդհանուր կանոնների վրա»,- հայտարարել է նա։

Մոգերինին նաեւ ընդգծել է ԱՀԿ-ի բարեփոխման հարցով գագաթաժողովին իր լիակատար աջակցությունը։

АSЕМ գագաթաժողովն անցկացվում է արդեն 12-րդ անգամ։ Հաջորդ հանդիպումը կլինի 2020թ․՝ Կամբոջայում։